Connect with us

Politics

27-37 տարեկան չծառայածները կկարողանան վերադառնալ ՀՀ՝ նրանք կազատվեն պատասխանատվությունից

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը ներկայացրել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նախագծի համաձայն՝ 27-37 տարեկան այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել բանակում և բնակվում են արտասահմանում, կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ եթե կամավոր վերադառնան Հայաստան և ընտրեն առաջարկվող հինգ տարբերակներից որևէ մեկը, հայտնում է Factor.am-ը:
Նրանք կարող են ընտրել․
• Ծառայել զինված ուժերում 24 ամիս ժամկետով,
• Ծառայել 12 ամիս և վճարել պետբյուջե 2.5 մլն դրամ,
• Ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ,
• Ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ,
• Զինվորական ծառայության փոխարեն վճարել պետբյուջե 15 մլն դրամ։

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով