Connect with us

Politics

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Վահե Հակոբյանի եւ նրա ընտանիքի անդամների գույքը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից` կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, դստրերից և  ծնողներից  հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

9 անշարժ գույք.

3 տրանսպորտային միջոց.

1 իրավաբանական անձանցում մասնակցություն.

4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով.

2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով.

2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով.

4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով