Connect with us

Politics

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյnւն է տեղի ունեցել

Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, որից հետո հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում, ելնելով քաղաքացիների և վարորդների անվտանգությունից, գնդի հրամանատար Ա. Իսախանյանի հանձնարարականով երթևեկությունը Իսակովի պողոտայի ԱՄՆ դեսպանատան մոտից դեպի Հաղթանակ կամուրջ ժամանակավորապես դադարեցվել է, մինչև հրշեջների աշխատանքի ավարտը։

Այս պահին պարեկները պարզում են՝ արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով