Connect with us

Business

Վրաստանն առնվազն 2 մլն լարի կծախսի Գինու ազգային օրվա առաջին տոնակատարության համար

Վրաստանի գինու գործակալությունը հայտարարել է պարզեցված մրցույթ՝ նոր ազգային տոնի՝ Գինու օրվա կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման համար։ Տոնը նշվելու է մայիսի 8-ին։ Միջոցառումների անցկացման համար նախատեսվում է ծախսել մոտ 2 մլն լարի (մոտ 750 հազար ԱՄՆ դոլար)։

Տենդերային փաստաթղթերի համաձայն՝ միջոցառումները կանցկացվեն Թբիլիսիում և կներառեն թեմատիկ փառատոններ, վրացական գինեգործական ընկերությունների ցուցահանդեսներ, ինչպես նաև գիտական և կոնֆերանսային հատվածներ միջազգային բանախոսների մասնակցությամբ։ Ֆինանսական միջոցները կուղղվեն նաև բեմերի և թեմատիկ գոտիների ձևավորմանը, աուդիո և վիզուալ արշավների իրականացմանը։

«Նախատեսված միջոցառումների նպատակը վրացական գինին ներկայացնելն է որպես ազգային ինքնության և մշակութային ժառանգության տարր, ընդգծել դրա բազմադարյա պատմությունն ու ավանդույթները», – հայտնել են գործակալությունից:

Նշվում է, որ աշխատանքների կոնկրետ ցանկն ու յուրաքանչյուր ծառայության արժեքը կսահմանվեն տոնի հայեցակարգի և մասնակից ընկերությունների թվի հիման վրա։

Գերատեսչությունը պարզեցված գնումների ընթացակարգը բացատրել է նախապատրաստական աշխատանքների սահմանափակ ժամկետներով և միջոցառումների մեծածավալությամբ։

Մայիսի 8-ը Գինու ազգային օր է հռչակվել վարչապետ Իրակլի Կոբախիձեի կարգադրությամբ։ Տոնը ոչ աշխատանքային օրի կարգավիճակ չունի․ մայիսի 8-ը մնում է սովորական աշխատանքային օր։

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով