Politics
Բաքվում անցկացվել է Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի 17-րդ նիստը:
Քննարկվել են երկկողմ համատեղ նախագծերի, նախկին պայմանավորվածությունների իրագործման հարցեր, այդ թվում՝
Քալալեհ-Աղբանդ կամուրջի կառուցում և շահագործում,
Քալալեհ-Ջոլֆա ճանապարհի լայնացում,
Քալալեհ-Սիահռուդ երկաթուղու կառուցում,
Աստարայի երկաթուղային տերմինալի գործարկում,
Նավթային բլոկներում համագործակցություն,
Իրանի, Ադրբեջանի, ՌԴ էներգահամակարգերի սինխրոնացում,
Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրում,
Գըզ գալասը, Խոդաֆարին, Մարազադ-Օրդուբադ ՀԷԿ-երի կառուցում/շահագործում:
Հայտարարվել է, որ Քալալեհ-Աղբանդ կամուրջի կառուցումն ավարտվել է, և սահմանային-մաքսային անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումից հետո այն շահագործման կհանձնվի:
Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նախորդ նիստն անցկացվել էր 2025թ. hունվարին:
