Connect with us

Politics

Երևանի N143 մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են

Երևանի N143 մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են։

Սննդի գողության մեջ կասկածվող տնօրենը բերման էր ենթարկվել հենց իր աշխատասենյակից այսօր առավոտյան։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատեց տեղեկությունը, նշելով՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի թիվ 143 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում տնօրենի դեմ. մտահոգված են՝ ինչպես է կոռուպցիոն հանցագործության մեջ կասկածվողը շարունակում պահպանել աշխատանքը։

Ծնողները այցելել էին մանկապարտեզի տնօրեն Դանիելյանին և պահանջել պարզաբանում, թե ինչպես է ստացվել, որ նա կրկին սկսել է գալ աշխատանքի, ինչու քրեական վարույթի շրջանակում քննություն չի իրականացվում, և ինչու չեն հարցաքննվում մանկապարտեզի աշխատակիցները։

Continue Reading