Connect with us

Politics

Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին

Փետրվարի 21-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում փաստաբանի պայուսակից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված, ինչից հետո նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: «Խուզարկության արդյունքում փաստաբանի պայուսակից՝ փաստաթղթերի տակից, հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ, սպիտակ, թափանցիկ ներարկիչ՝ առանց հետնամասի, երկկողմանի հալեցված վիճակում։ Ներարկիչի մեջ առկա է եղել 8.44 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, փոշենման զանգված: Փաստաբանը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և թմրամիջոցի նմանվող զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրությունում։

Continue Reading