Connect with us

Politics

Կարեն Վրթանեսյանը գրում է…

Տեղումներով այսքան առատ ձմեռ վաղուց չէր եղել Հայաստանում։ Այնուամենայնիվ մեզ հայտարարում են, որ մայիսի 1-ից համատարած ջրանջատումներ են սպասվում ամբողջ երկրում։

Հարց. ինչո՞ւ։ Կարծես թե հակառակը պետք է լիներ, չէ՞։

Իսկ հիմա հիշեցնեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Բաքվում ԱՄՆ դեսպանը բացահայտել էր, որ. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։

Հիշո՞ւմ եք այդ թեման։

Ի՞նչ եք կարծում, այս երկու իրադարձություններն իրար հետ կապ ունեն թե ոչ։

Continue Reading