Connect with us

Politics

ՆԱՏՕ-ն  հայտարարեց  Մերձավոր Արևելքից իր  բոլոր  ուժերի  դուրսբերման  և տարածաշրջանում  ռազմական ներկայության  դադարեցման  մասին:

Ըստ  ՆԱՏՕ-ի  հայտարարության՝  Իրաքում այս  կազմակերպության  խորհրդատվական առաքելությունը, որը  համարվում էր  ՆԱՏՕ-ի ուժերի  վերջին  տեղակայումը  Մերձավոր Արևելքում, ուրբաթ  օրը  տեղափոխվել է Իտալիայի  Նեապոլ  քաղաք։  Այս  ուժերը նախկինում  տեղակայված էին  Բաղդադի ռազմաբազայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, որը  հայտնի է  որպես  Իրանին  վերագրվող հաճախակի  հարձակումների  թիրախներից մեկը։

Եվրոպայում  ՆԱՏՕ-ի  դաշնակից  ուժերի գերագույն  հրամանատար  Ալեքսուս Գրինկևիչը, շնորհակալություն  հայտնելով Իրաքի  կառավարությանը  և  անդամ երկրներին, հայտարարել է. 

 «Շնորհակալ եմ  Իրաքի Հանրապետությանը և  բոլոր  դաշնակիցներին, ովքեր  օգնեցին Իրաքից  ՆԱՏՕ-ի  ուժերի  անվտանգ տեղափոխման  հարցում»։

Continue Reading