Connect with us

Politics

Factor.TV տեղեկություններով Ձերբակալվել է մարզերից մեկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի համակարգողը․ վարույթ է հարուցվել

Factor TV-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկում ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի համակարգողը։ «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): 2 անձ ձերբակալվել է»,- Factor TV-ին հայտնում են Քննչական կոմիտեից։ Եվգենյա Համբարձումյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/999144.html?fbclid=IwdGRzaAQw2vVjbGNrBDDa1mV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHiVZtM0dX2N8eVU6Y3A5x4CglnPI4mUYv0p8eBjJ75oi4x9fSvAaHNVovcm2_aem_41dnioPvW2p214FWHKc2XQ

© factor.am

Continue Reading