Politics
ՀՀԿ֊ն մամլո հաղորդագրություն է տարածել
Մամլո հաղորդագրություն։
Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ հերթական համագումար
Երևան, Հայաստան — Ս.թ. ապրիլի 4-ին, ժամը 11:30-ին, «Հարսնաքար» համալիրի մեծ դահլիճում (ք. Երևան, Աճառյան փողոց, 37 շենք) կմեկնարկի Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ հերթական համագումարը։
Համագումարի շրջանակում նախատեսվում է անդրադառնալ կուսակցության ընթացիկ գործունեությանը, քաղաքական առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։ Միջոցառման ընթացքում և ավարտին կկազմակերպվեն ճեպազրույցներ ՀՀԿ գործիչների հետ։
Լրագրողների համար կգործի հարմարավետ մամուլի կենտրոն։
Համագումարը լուսաբանելու համար լրատվամիջոցներին խնդրում ենք մինչև ս.թ. ապրիլի 1-ը, ժամը 18:00-ն ներառյալ, հաստատել մասնակցությունը։
Հավատարմագրման համար անհրաժեշտ է hhkpress@gmail.com էլ. հասցեին ուղարկել՝
— լրատվամիջոցի անվանումը,
— մեկ լրագրողի և մեկ օպերատորի/ֆոտոլրագրողի անուն-ազգանունները,
— կոնտակտային տվյալները։
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Գեղամ Պետրոսյանի հետ (հեռախոս՝ +374 94 45 98 40)։
ՀՀԿ 18-րդ համագումարի կազմակերպչական կոմիտե
