Connect with us

Politics

Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել

«Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը դատապարտում է ս.թ. մարտի 29-ին եկեղեցում տեղի ունեցած միջադեպը: Դատապարտելի է և մերժելի է Եկեղեցում ցանկացած բռնության դրսևորում։ 
Եկեղեցին նախևառաջ և հաստատապես՝ անկախ քաղաքական հայացքներից, Աստծո տունն է, որտեղ մարդիկ կյանքի կոչելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի միմյանց սիրելու պատվիրանը, միավորվում են սիրո, կարեկցանքի և աղոթքի շուրջ: 
Ներողություն ենք խնդրում բարեպաշտ հավատացյալներից, որոնք, գալով Եկեղեցի, ակամայից ներկա են գտնվել այդ դատապարտելի տհաճ միջադեպին: Հորդորում ենք մեր հավատավոր զավակներին` զերծ մնալ քաղաքական գործընթացները եկեղեցի ներմուծելու վտանգավոր գործողություններից։ Աղոթում ենք, որ Ավագ շաբաթվա ընթացքում ապաշխարությամբ անցնենք Տիրոջ Չարչարանաց ճանապարհով և մաքրված ու զորացած դիմավորենք Տիրոջ հրաշափառ Հարությունը 
Սիրով և աղոթքով՝

Տեր Զենոն քահանա Բարսեղյան 
Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ»:

Continue Reading