Politics
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան էջից
ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վերջին գրառումը գրեթե ուղղակիորեն նշանակում էր, որ ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցը պետք չէ, և այն պետք է բացեն այն երկրները, որոնք օգտվում են դրանից։
Սա ամենևին չի նշանակում, որ, դիցուք մեկ ժամ հետո ԱՄՆ-ի նախագահն իր նախորդ գրառմանը հակասող այլ հայտարարություն չի անի, բայց փաստ է, որ Հորմուզի նեղուցի խնդրի ռազմական լուծման հեշտ ճանապարհ գոյություն չունի։
Ըստ «Economist»-ի՝ պատերազմի սկզբի՝ փետրվարի 28-ի, համեմատությամբ, Իրանը մարտի վերջին երկու անգամ ավելի շատ եկամուտ է ստացել իր նավթի վաճառքից, քանի որ միայն իրանական նավթն է, առանց լրացուցիչ ընթացակարգերի և խոչընդոտների, անցնում Հորմուզի նեղուցով։
Այս անզուգաչափ պատերազմի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ԱՄՆ-ի նախագահը կարող է ամեն օր հայտարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanian
