Connect with us

Politics

Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը ազատ արձակվեց, բայց ունի մեղադրյալի կարգավիճակ

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում միջադեպից հետո ձերբակալված դպրոցական երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն արդեն ազատության մեջ է։ Նա քիչ առաջ դուրս եկավ ՔԿ Երևան քաղաքի վարչությունից։ Միքայել Մինասյանը լրագրողներին ասաց, որ լավ է, իր հանդեպ լավ են վերաբերվել, բայց խնդրեց այլ հարցեր չտալ։

Նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ Միքայելի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նրան մեղադրանք է ներկայացվել, սակայն բովանդակության մասով փաստաբանը մանրամասներ չի կարող ասել՝ պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ

Continue Reading