Connect with us

Politics

ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՔԿ-ն թույլատրել է 18-ամյա տղաների փաստաբանների մուտքը շենք

ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՔԿ-ն թույլատրել է փաստաբաններին մուտք գործել շենք, որտեղ եկեղեցու միջադեպով ձերբակալված տղաներին բերել են այսօր` ժամը 11։43 րոպեին, լրագրողներին ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Փաստաբանները, ի վերջո, մտան քննչական վարչություն։

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 18–ամյա եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու Գևորգ Գևորգյանն այս պահին քննչական վարչությունում են։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Երևան քաղաքի քննչական վարչության դռան մոտ կանգնած զանգահարեց ՄԻՊ գրասենյակ` պահանջելով արագ արձագանքման խումբ ուղարկել, քանի որ տղաները քննչականի ներսում են` առանց փաստաբանների։

Continue Reading