Connect with us

Politics

ՊՆ-ն հերքում է պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունները՝ կապված «ՊՆ-ում տիրող իրավիճակի» հետ:

 «Հարկ ենք համարում հայտնել, որ պնդումն առ այն, թե իբր 2024թ. փակ նիստերից մեկի ժամանակ տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապատեղեկատվություն է: 2024թ. ԶՈՒ-ում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել:

 Զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին: Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022թ. համեմատ՝ 2025թ. զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 %»,- հայտնում են ՊՆ-ից:

 Երեկ Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ զինվորների՝ լոգանք ընդունելու պայմանների մասին խոսելիս նշել էր, որ 2024թ. փակ քննարկում է տեղի ունեցել, քանի որ թոքաբորբից մահվան դեպք էր եղել: Նա նաև պնդել էր, որ զորակոչվածների թիվը նվազել է, և, որ մոտ 40%-ով ավելացել է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների թվաքանակը:

Continue Reading