Connect with us

Politics

Հռոմի պապը հայտարարել է, որ «չի վախենում Թրամփի վարչակազմից»

Հռոմի Լևոն XIV պապը հայտարարել է, որ «չի վախենում Թրամփի վարչակազմից»։ Այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը քննադատել էր Իրանի հետ պատերազմի վերաբերյալ նրա մեկնաբանությունները, գրում է CNN-ը։ «Ես չեմ մտնելու բանավեճի մեջ։ Ասածներս որևէ մեկի վրա հարձակում չեն։ Ես բոլոր մարդկանց հրավիրում եմ փնտրել խաղաղության և հաշտեցման կամուրջներ կառուցելու, պատերազմից խուսափելու ճանապարհներ ցանկացած պահի, եթե դա հնարավոր է»,- պապական ինքնաթիռում լրագրողներին ասել է Լևոն XIV-ը։ Նա խոստացել է «շարունակել այն, ինչը համարում է Եկեղեցու առաքելությունն այսօրվա աշխարհում»։ «Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից կամ Ավետարանի ուղերձի մասին բարձրաձայն խոսելուց, ինչը անելու համար ես այստեղ եմ, ինչի համար եկեղեցին այստեղ է։ Մենք քաղաքական գործիչներ չենք, մենք արտաքին քաղաքականության հետ  գործ չենք ունենում նույն տեսանկյունից, ինչպես նա կարող է հասկանալ։ Բայց ես հավատում եմ Ավետարանի ուղերձին՝ որպես խաղաղարար»,- հայտարարել է Հռոմի պապը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել էր Հռոմի Լևոն XIV պապին, որն աղոթքի ժամանակ համաշխարհային խաղաղության կոչ էր արել: Թրամփը նշել էր, թե կաթոլիկ եկեղեցու առաջնորդը «սարսափելի» է արտաքին քաղաքականության հարցերում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Continue Reading