Politics
Գյումրիում 10 տարեկան, Քարաբերդում էլ՝ 14 տարեկան տղաների են գցել մեքենայի տակ
Aravot.am-ի տեղեկություններով, այսօր Շիրակի մարզում երկու դպրոցահասակ տղաների են գցել մեքենայի տակ։ Նրանցից մեկը՝ 14 տարեկան տղան, Անի խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրից է։ Նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել՝ գլխի, կրծքավանդակի։
Մյուս դեպքը տեղի է ունեցել քիչ առաջ Գյումրիում՝ թիվ 11 դպրոցի դիմաց․ 10 տարեկան տղան գլխի վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք։ Մեր տեղեկություններով, նա Արցախից է։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ նրան տեղափոխել են մայրաքաղաք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված բուժում ստանալու։
