Connect with us

Politics

Դավիթ Յուզբաշյանը իր ֆեյսբուկյան էջում գրում է՝

Թվայնացման մասին շատ է խոսվում, բայց պետական թվային ենթակառուցվածքների որակը պետք է երևա ոչ թե հայտարարություններում, այլ գործնականում։ Հարգելի ՀՀ ներքին գործերի նախարարություն — Ministry of Internal Affairs of Armenia հարթակում կա նկատելի տեխնիկական թերություն կամ բացթղում, որը հերթական հիշեցումն է, որ պետական համակարգերում դեռ կան որակի վերահսկման և տեխնիկական կառավարման խնդիրներ։

Սա փոքր դետալ չէ։ Երբ քաղաքացին առնչվում է պետական թվային ծառայության, այդ հարթակը ներկայացնում է պետության կառավարման մշակույթը։
Հորդորում եմ պատասխանատու թվայնացման մարմիններին և կառավարության համապատասխան օղակներին ավելի լուրջ վերաբերվել պետական թվային համակարգերի որակին, անվտանգությանը և տեխնիկական կարգապահությանը։

Դիրքորոշումս միայն քննադատելը չէ․ նաև խնդիր մատնանշելն ու բարելավում պահանջելն է։
Պետական թվայնացումը PR չէ, այլ ինստիտուցիոնալ պատասխանատվություն է։

Շնորհակալություն:

Continue Reading