Connect with us

Politics

Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվեց խիստ նկատողություն։

Որոշումն այսօր՝ մայիսի 11–ին հրապարակեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը՝ նշելով. «Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը Կոտայքի մարզի առաջին անցյալ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր ազգային դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարել խիստ նկատողություն։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Միաժամանակ տեղեկացվում է, որ բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը կիրառող կարգապահական տույժի մասով դեմ է որոշմանը, կողմ է քվեարկել նկատողություն տույժի տեսակին, իսկ խորհրդի անդամ տիկին Թումանյանցը՝ լիազորությունների դադարեցում տուժի տեսակին»։

Continue Reading