Connect with us

Politics

Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը ամենամեծն էր վերջին մեկ տարվա ընթացքում․ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Մայիսի 18-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ ուժերը երկրի մի քանի շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ ՀՕՊ տագնապի համակարգերը գործել են մայիսի 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ից մինչև մայիսի 18-ին Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ը։ Անօդաչու թռչող սարքերը խփվել են Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Ղրիմի և Ազովի ծովի վրա։

Անցած շաբաթվա ընթացքում ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի տարածքում խփել են առնվազն 3124 Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարք։ Թշնամու անօդաչու թռչող սարքերի ամենամեծ թիվը խափանվել և ոչնչացվել է մայիսի 13-ին (572) և մայիսի 17-ին (1054)։ Հարձակումների ճնշող մեծամասնությունը ուղղված է եղել երկրի եվրոպական մասին։

Մայիսի 17-ի գիշերը Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը ամենամեծն էր վերջին մեկ տարվա ընթացքում. միայն կեսգիշերից ի վեր ՀՕՊ ուժերը 81 անօդաչու թռչող սարք են խոցել, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում՝ ավելի քան 120: Հարվածները տարածվել են նաև Մոսկվայի մարզում, որտեղ եղել են վիրավորներ և ավերածություններ:

Continue Reading