Connect with us

Politics

Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակ են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով

Մոսկվայի ավիահանգույցի բոլոր չորս օդանավակայանները՝ «Վնուկովո»-ն, «Դոմոդեդովո»-ն, «Ժուկովսկի»-ն և «Շերեմետևո»-ն, չվերթներ չեն սպասարկում՝ պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածծային հարձակման պատճառով, գրում է Meduza-ն: «Աէրոֆլոտ»-ն ուղևորներին կոչ է արել Մոսկվայի օդանավակայաններ մեկնելուց առաջ առցանց ստուգել իրենց չվերթների մասին տեղեկատվությունը: Չվերթի չեղարկման դեպքում ավիաընկերությունն ուղևորներին խնդրում է չգնալ օդանավակայան, այլ առցանց դիմել վերադարձի կամ մեկնման ամսաթիվը փոխելու համար։ Միայն «Շերեմետևո» օդանավակայանում, ըստ առցանց չվերթների մասին տեղեկատվության, չեղարկվել է մոտավորապես 30 չվերթ, որոնք նախատեսված էին ժամը 2:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում մեկնելու համար: Հունիսի լույս 18-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները երկու անգամ փակվել են: Ժամը 8:00-ին «Ռոսավիացիա»-ն հայտարարել է օդանավակայանների վերաբացման մասին, սակայն մեկ ժամ անց չվերթները կրկին չեղարկվել են։ «Շերեմետևո»-ում  աշխատակիցներն ու ուղևորները, այդ թվում՝ ինքնաթիռում գտնվողները, տարհանվել են անվտանգ վայրեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օդանավակայանի վարչակազմին: Ուղևորներին ուղարկել են ապաստարաններ, իսկ տերմինալների մուտքը փակվել է։ «Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ ուղևորներին, որոնք Մոսկվայից չեն կարողանում թռչել, տրամադրվում են գորգեր և քնաբերներ, հասանելի են խմելու ջուր և սառնարաններ, ինչպես նաև բաց են մոր և երեխայի համար նախատեսված սենյակներ։ Հունիսի լույս 18-ի գիշերը Մոսկվան հարձակման է ենթարկվել գրեթե 200 անօդաչու թռչող սարքերի կողմից: Դրանց հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանում: Քաղաքի մի քանի փողոցներում երթևեկությունը փակ է։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Continue Reading