Connect with us

Politics

«Զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները, հուշարձանի պղծումը վճռականորեն դատապարտելու կամ գոնե հստակ դիրքորոշում հայտնելու փոխարեն, որոշել են լռել։ Սա դառնում է ավանդույթ». Մարիա Զախարովա

Ռուսաստանը շփոթված է Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծմանը ՀՀ իշխանությունների կողմից արձագանքի բացակայությունից. Զախարովան ասաց, որ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել Հայաստանին այս թեմայով «Զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները, հուշարձանի պղծումը վճռականորեն դատապարտելու կամ գոնե հստակ դիրքորոշում հայտնելու փոխարեն, որոշել են լռել։ Սա դառնում է ավանդույթ», – ճեպազրույցում ասաց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Որպես օրինակ նա մեջբերեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Երևանում արված հայտարարությունները, որոնց Հայաստանի իշխանությունները ևս չեն արձագանքել։ Նա ընդգծեց, որ փորձը ցույց է տալիս, որ նախնիների հիշատակը ոտնահարելը և հուշարձանների դեմ պայքարը ԵՄ-ի հետ մերձեցման անբաժանելի մասն է, իսկ երբեմն՝ նույնիսկ անհրաժեշտ պայման։


Continue Reading