Connect with us

Politics

Թեհրանում հանդիպել են …

🇮🇷🇦🇿 Թեհրանում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և ԻԻՀ Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը: 

🔸Քննարկվել են երկկողմ համագործակցության, առևտրաշրջանառության ծավալների աճի և ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման հարցեր, այդ թվում՝

➡️ Քալալե-Աղբանդ կամրջի և տերմինալի կառուցում և շահագործում, 

➡️ Ջոլֆայից Քալալե ավտոճանապարհի լայնացում, 

➡️ Ջոլֆա-Քալալե երկաթուղային նախագծի առաջմղում, 

➡️ Աստարայի երկաթուղային բեռնատար տերմինալի գործարկում, 

➡️«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացում ու դրա թողունակության ավելացում։ 

🔸Հայտարարվել է, որ Քալալե-Աղբանդ կամրջի և Աստարայի երկաթուղային տերմինալի կառուցումը գրեթե ավարտված են, և քննարկվում է ամենասեղմ ժամկետներում գործարկման հարցը (Հունվարին ասում էին՝ կամուրջը մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի: Նախագծերի մասին մանրամասն՝ այստեղ):

🔹Ադրբեջանական պատվիրակության այցի շրջանակներում հանդիպել են նաև իրանական «Թավանիր» ընկերության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալլահդադը և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սուլթանովը: Քննարկել են՝

➡️Առաջիկա ձմռան ամիսներին Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրման ավելացման հարցը: 

➡️«Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփ մեխանիզմի գործարկման հնարավորությունը. Իրանը մատակարարելու է գազ, իսկ դրա դիմաց Ադրբեջանից ստանալու է էլեկտրաէներգիա: Այս հարցով դեռ փորձագիտական ուսումնասիրություն պետք է անցկացվի: 

➡️ Նախիջևանում արևային էլեկտրակայանների կառուցման ծրագրերում իրանցի ներդրողների ներգրավման հնարավորությունը:

@IRI2day

Continue Reading