Politics
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին. factor.am
Factor.am-ը ահազանգեր է ստացել, որ Մուրացանի հոսպիտալի պատերից զինվորների՝ երկու տարի առաջ հեռացված լուսանկարներն այդպես էլ չեն վերադարձվել։ Դեռ 2024 թվականին Factor.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացան) հոսպիտալի ադմինիստրացիայի 2-րդ հարկից հեռացվել են Արցախյան պատերազմում նահատակված զինվորների լուսանկարները։ Այն ժամանակ ՊՆ-ից Factor.am-ին հայտնել էին, որ Գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են։ Ըստ ՊՆ-ի՝ տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ էին իրականացվում, իսկ Փառքի անկյուններում ոճային առումով արդիականացման աշխատանքներ էին արվում։
