Connect with us

Politics

Պատժելի արարք են գործել. եթե տեղեկացնեին թուրք կա, Շաքիում կինը, երեխաները տուն չէին գնա. Ղազինյան

Եթե հասարակության դիմադրությունը չլիներ, վստահ եմ՝ իշխանությունները հենց նույն օրը հետ կհանձնեին ադրբեջանցի զինվորին։ Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Նա նկատել է, որ իրավապահներն այդ ընթացքում «ավելի կարևոր գործով են զբաղված՝ մարդկանց գաղտնալսում ու ասֆալտին են փռում»։ Պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունը որևէ օրակարգ չունի․ «Սահմանին խնդիրներ կան, իրենք էլ հանցագործություն են արել՝ Շաքիի գյուղացիներից թաքցնելով ադրբեջանցի զինվորի ներթափանցման մասին։ Հիմա էլ փորձում են թեման փակել՝ խորհրդարանում քաշքշուկներ հրահրելով»։

Ղազինյանի խոսքով՝ եթե իրավապահներն ահազանգած լինեին, վիրավորված կինն ու երեխաները տուն չէին վերադառնա, ու դեպքը չէր լինի։ «Ո՞վ է պատասխան տալու այդ կնոջ ու իր երեխաների հետ կատարվածի համար»,— հարցրել է պատգամավորը՝ խոստանալով ԱԺ-ում իշխանությունների բոլոր սադրանքներին համարժեք պատասխան տալ։

Ընդդիմադիր պատգամավորը դեմ է արտահայտվել նաև պարգևավճարներին՝ վստահեցնելով, որ եթե «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներին դարձյալ պարգևավճար հատկացվի, դրանով կրկին որևէ ծրագիր են իրականացնելու՝ ինչպես արեցին Տիգրանաշենի դեպքում։

Continue Reading