Connect with us

Politics

ՔՊ-ն կզբաղվի գերեզմանափորությամբ. նոր պահանջներ Բաքվից  

«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, թե չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների ճակատագրի պարզումը շարունակում է մնալ Ադրբեջանի համար կարևորագույն հարցերից մեկը։

Ըստ Ալիևի, «կայուն խաղաղության հաստատումը, քաղաքական պայմանավորվածություններից բացի, պահանջում է նաև վստահության ամրապնդում և հակամարտության հումանիտար հետևանքների վերացում»։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է օգտագործել բոլոր հնարավորություններն անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար՝ ընդգծելով, որ նրանցից ոչ մեկը մոռացված չէ։ Ալիևի այս հայտարարություններն ինքնին նորություն չեն, բայց միանգամայն այլ իմաստ ու երանգ են ստանում դրանց ժամանակահատվածի ու Հայաստանից հնչող հայտարարությունների համատեքստում:

Ալիևը տասնամյակներ առաջվա անհետ կորածների և ադրբեջանցիների գերեզմանների վայրերի մասին պահանջը հնչեցնում է այն օրերին, երբ Հայաստանը բառացիորեն փոթորկվել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականի՝ Շաքի գյուղում կատարած դաժանությունից,  որի արդյունքում խեղվել է ողջ ընտանիքի կյանք, հաշմանդամ է դարձել երիտաարդ կին:

Continue Reading