Connect with us

Politics

Միլիոններ՝ ճանապարհի նորոգման համար, բայց ի՞նչ վիճակում է Կառնուտի խճուղին

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտի խճուղին կրկին ուշադրության կենտրոնում է։ Ճանապարհի վիճակի վերաբերյալ հրապարակված կադրերը հարցեր են առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով, որ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ մայիսին, այս ճանապարհի նորոգման համար համայնքային բյուջեից միլիոնավոր դրամներ են հատկացվել։

Ստացվում է՝ ճանապարհի նորոգման համար հանրային միջոցներ են ծախսվել, սակայն այժմ դրա վիճակը մտահոգության առիթ է դարձել։

Հարց է առաջանում՝ ի՞նչ աշխատանքներ են կատարվել Կառնուտի խճուղում, որքա՞ն գումար է փաստացի ծախսվել, և արդյոք կատարված աշխատանքների որակը համապատասխանո՞ւմ է սահմանված պահանջներին։

Factum.am-ը թեմայի վերաբերյալ հարցում կուղարկի Ախուրյանի համայնքապետարան՝ պարզելու, թե ովքեր են իրականացրել ճանապարհի նորոգման աշխատանքները, որքան գումար է հատկացվել և արդյոք կատարված աշխատանքներն ընդունվել են սահմանված կարգով։

Ա.Ղազարյան

Continue Reading