Politics
«Իմ տպավորությունը երեկվա քննարկումներից այն է, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման մասով դրական ընկալում կա, այդ թվում՝ ընդդիմության մոտ»
«Ազգային ժողովում մենք արդեն երեկ ֆորմալ սկսեցինք ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համաձայնագրի վավերացման գործընթացը։ Շատ բովանդակային քննարկում տեղի ունեցավ։ Ուզում եմ տեղեկացնել, որ արդեն մեկ շաբաթվա ընթացքում տեղի կունենա առաջին ընթերցումը լիագումար նիստում»,- կառավարության այսօրվա նիստում ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեկ հանգամանքի վրա եմ ուզում առանձնահատուկ ուշադրություն դարձնել՝ իմ տպավորությունը երեկվա խորհրդարանական քննարկումներից այն է, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման մասով բավականին դրական ընկալում կա, այդ թվում՝ և ոչ միայն կառավարող մեծամասնության մոտ։ Բայց ի՞նչն էր հետաքրքիր՝ տեսնում ենք, որ շատ մեծ հետաքրքրություն կա նաև խաղաղության համաձայնագրի շուրջ։ Ուզում եմ առիթն օգտագործել և մեկ անգամ ևս ասել, որ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է։ Եվ մենք ուզում ենք օր առաջ տեսնել այդ փաստաթուղթը ստորագրված ու վավերացված»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ենթակառուցվածքներն ունեն ոչ միայն տնտեսական, այլև խաղաղությունն ամրապնդող առաքելություն։
