Connect with us

Politics

Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Հայաստանից հնչող՝ խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ հայտարարությունները։

APA-ի փոխանցմամբ՝ Բայրամովն այս մասին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը ուշադիր հետևում է այդ հայտարարություններին և հաշվի առնում դրանք։

«Ադրբեջանը ցուցադրեց իր բարի կամքը Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում։ Մեր երկիրը նաև միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը տեսնեն խաղաղության գործընթացի շոշափելի արդյունքները։ Սակայն Հայաստանն ունի ներքին խնդիրներ։ Մենք հետևում ենք գործընթացին», — հայտարարել է Բայրամովը։

Continue Reading