Connect with us

Politics

ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ


━━━━━━━━━━━━━━━━━━━━
📩 Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի տնօրեն Լազարյա Էլունդու Ասոմոյին և նույն կենտրոնի փոխտնօրեն Ջյոտի Հոսագրահարին են ուղարկվել մանրամասն տեղեկատվություն և փաստական նյութեր՝ 2020 թվականի պատերազմից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված մշակութային ժառանգության ոչնչացման, վնասման, յուրացման և պատմական ինքնության խեղաթյուրման արձանագրված դեպքերի վերաբերյալ։

📑 Ներկայացված նյութերում փաստագրվել և համակարգվել են Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հիմնախնդիրները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանոցների, հուշահամալիրների և պատմական հիշողության այլ կարևոր վկայությունների նկատմամբ իրականացված գործողություններին։

Նյութերի ներկայացման նպատակն է միջազգային մասնագիտական և իրավասու կառույցների ուշադրությունը հրավիրել Արցախի մշակութային ժառանգության առջև ծառացած շարունակական վտանգների վրա, նպաստել արձանագրված դեպքերի պատշաճ ուսումնասիրությանը և հասնել մշակութային արժեքների պահպանությանն ուղղված կոնկրետ ու արդյունավետ միջոցների ձեռնարկմանը։

🕯️ 🏛️ Միջազգային հանրության լռությունը չի կարող արդարացնել մշակութային ժառանգության ոչնչացումը

Արցախի մշակութային ժառանգության դեմ իրականացվող գործողությունների շարունակականությունը լուրջ հարցեր է առաջացնում միջազգային կազմակերպությունների՝ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու պատրաստակամության, հետևողականության և արդյունավետության վերաբերյալ։

Չնայած մշակութային ժառանգության պաշտպանության կարևորության մասին բազմիցս հնչեցված հայտարարություններին՝ միջազգային կառույցների արձագանքը հաճախ չի ուղեկցվում այնպիսի հրատապ, գործնական և արդյունավետ միջոցներով, որոնք կարող են կանխել պատմամշակութային արժեքների անդառնալի կորուստը։

Միջազգային կազմակերպությունների առաքելությունը չի կարող սահմանափակվել մտահոգություն արտահայտելով, հայտարարություններ տարածելով կամ մշակութային ժառանգության պաշտպանության համընդհանուր սկզբունքները վերահաստատելով։ Այդ սկզբունքները գործնական նշանակություն են ձեռք բերում միայն այն ժամանակ, երբ դրանց հետևում կանգնած են հետևողական վերահսկողություն, անկախ մասնագիտական ուսումնասիրություններ, կանխարգելիչ գործողություններ և իրավական պատասխանատվության ապահովմանն ուղղված միջոցներ։

⚖️ Հայտարարություններն առանց գործողությունների չեն կարող փոխարինել պատասխանատվությանը

Երբ մշակութային ժառանգության ոչնչացման, վնասման կամ պատմական ինքնության խեղաթյուրման վերաբերյալ ահազանգերը չեն հանգեցնում համարժեք վերահսկողության, անկախ փաստահավաք առաքելությունների, շարունակական մշտադիտարկման և կանխարգելիչ միջոցառումների, հիմնավոր հարցեր են առաջանում միջազգային պաշտպանության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ։

🚨 Միջազգային անգործությունը և անպատժելիության վտանգը

Միջազգային կազմակերպությունների արձագանքի անբավարարությունը, ուշացած միջամտությունը և գործնական քայլերի պակասը կարող են ծանր ու անդառնալի հետևանքներ ունենալ Արցախի մշակութային ժառանգության համար։ Երբ վտանգված հուշարձանների պահպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցները ժամանակին չեն ձեռնարկվում, յուրաքանչյուր ուշացում մեծացնում է պատմական վկայությունների վերջնական կորստի հավանականությունը։

Ավելին՝ միջազգային կառույցների շարունակական պասիվությունը կարող է նպաստել անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնցում մշակութային արժեքների ոչնչացումը, դրանց պատմական պատկանելության ժխտումը կամ ինքնության խեղաթյուրումը կարող են շարունակվել առանց բավարար կանխարգելման և պատշաճ իրավական գնահատականի։

Այն իրավիճակում, երբ վտանգի մասին տեղեկությունները հասանելի են, իսկ մշակութային արժեքների կորուստը կարող է անդառնալի լինել, անգործությունն այլևս չի կարող դիտարկվել որպես պարզապես չեզոք դիրքորոշում։

Միջազգային կառույցների պատասխանատվության հարցը պետք է դիտարկվի ոչ միայն նրանց հրապարակային հայտարարությունների, այլև իրենց իրավասությունների և ստանձնած պարտավորությունների շրջանակում ձեռնարկված կամ չձեռնարկված կոնկրետ քայլերի համատեքստում։

Հանրային հայտարարություններն ու ընդհանուր բնույթի կոչերը չեն կարող համարվել բավարար արձագանք, երբ վտանգված են հուշարձաններ, որոնք հազարամյակների պատմության, ժողովրդի ինքնության, հոգևոր ժառանգության և պատմական հիշողության անփոխարինելի վկայություններ են։

Ի՞նչ արժեք ունեն մշակութային ժառանգության պաշտպանության մասին միջազգային հռչակված սկզբունքները, եթե դրանց գործնական կիրառումը չի ապահովում վտանգված արժեքների արդյունավետ պաշտպանությունը։
Այս հարցը պահանջում է հստակ պատասխան՝ ոչ թե հերթական ընդհանուր հայտարարության, այլ փաստերի ուսումնասիրության, պատասխանատու կառույցների հաշվետվողականության և իրական արդյունքների միջոցով։

🏛️ 🌍 Արցախի մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք է

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը միայն հայկական պատմական հիշողության պահպանության խնդիր չէ։ Այն համամարդկային մշակութային արժեքների, ժողովուրդների պատմական ինքնության, կրոնական և մշակութային բազմազանության ու համաշխարհային ժառանգության պաշտպանության հրամայական է։

Պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը կամ դրանց պատմական ինքնության խեղաթյուրումը վնաս է հասցնում ոչ միայն տվյալ ժողովրդի ժառանգությանը, այլև մարդկության ընդհանուր պատմական հիշողությանը։

Հետևաբար, միջազգային հանրության պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել մտահոգություն հայտնելով կամ մշակութային արժեքների պահպանության կարևորությունը վերահաստատելով։ Այն ենթադրում է հետևողական վերահսկողություն, անկախ փաստահավաք աշխատանք, մասնագիտական գնահատականներ, իրավական մեխանիզմների կիրառում և անհրաժեշտ միջոցների ձեռնարկում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ իրավասու կառույցների գործունեության արդյունավետությունը պետք է գնահատվի նաև այն հարցով, թե որքանով են նրանց գործողություններն իրականում նպաստում վտանգված մշակութային արժեքների պահպանությանը և կանխում դրանց անդառնալի կորուստը։

🛰️ Անհրաժեշտ է անհապաղ անցնել հայտարարություններից դեպի հստակ գործողությունների

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային այլ իրավասու կառույցներին՝

🔹 Իրականացնել անկախ և շարունակական մշտադիտարկում՝ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային ժառանգության օբյեկտների ներկայիս վիճակը գնահատելու և փոփոխությունները փաստագրելու նպատակով։

🔹 Ապահովել անկախ մասնագիտական առաքելությունների մուտքը համապատասխան տարածքներ՝ հուշարձանների փաստացի վիճակն ուսումնասիրելու, վնասներն արձանագրելու և դրանց պահպանության համար անհրաժեշտ միջոցները գնահատելու նպատակով։

🔹 Հրապարակել մասնագիտական գնահատականներ և փաստագրված տվյալներ՝ արձանագրված ոչնչացման, վնասման, յուրացման և պատմական ինքնության խեղաթյուրման դեպքերի վերաբերյալ։

🔹 Ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ և պաշտպանական միջոցներ՝ միջազգային իրավունքի և համապատասխան կառույցների իրավասությունների շրջանակում՝ մշակութային ժառանգության հետագա կորուստները բացառելու համար։

🔹 Ապահովել իրավական գնահատականների և պատասխանատվության հարցի պատշաճ քննությունը՝ մշակութային ժառանգության դեմ կատարված գործողությունների վերաբերյալ՝ կիրառելի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

🔹 Հրապարակայնորեն ներկայացնել ձեռնարկված քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ապահովելով միջազգային կառույցների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

⚖️ 📌 Միջազգային կառույցների հեղինակությունը պետք է չափվի ոչ թե հայտարարությունների քանակով, այլ՝ կանխված վանդալիզմի դեպքերով, պահպանված հուշարձաններով և ապահովված պատասխանատվությամբ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը շարունակելու է հետևողականորեն փաստագրել Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող գործողությունները՝ այդ նպատակով օգտվելով նաև ոլորտային մասնագիտացված կառույցների և փորձագետների հրապարակումներից, գիտական ու ակադեմիական հետազոտություններից, ինչպես նաև առկա փաստագրական և վերլուծական նյութերից։ Հավաքագրված և ուսումնասիրված տվյալները կներկայացվեն միջազգային կառույցներին՝ պահանջելով դրանց պատշաճ ուսումնասիրություն, համարժեք և հետևողական արձագանք, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված հստակ, արդյունավետ և գործնական քայլերի իրականացում։

Մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորությունների իրական նշանակությունը դրսևորվում է ոչ թե միայն դրանց հրապարակային վերահաստատմամբ, այլև դրանց հետևողական կատարմամբ։

Հետևաբար, անհրաժեշտ է ոչ միայն արձանագրել ստեղծված իրավիճակը, այլև հստակ գնահատել ձեռնարկված միջոցների արդյունավետությունը և բացահայտել այն բացերը, որոնք թույլ են տալիս շարունակվել մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող վնասաբեր գործողություններին։

🕯️📜 Պատմական հիշողության ոչնչացումը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը

Մշակութային ժառանգության պաշտպանությունը պահանջում է ոչ միայն խոստումներ, այլև գործողություններ, ոչ միայն մտահոգություն, այլև պատասխանատվություն։ Լռությունը չի փրկում հուշարձանները, իսկ ուշացած արձագանքը չի կարող վերադարձնել անդառնալիորեն կորցրած պատմական արժեքները։

📍 Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային հանրության պարտավորությունն է, իսկ դրա պահպանությունը՝ պատմության, արդարության և ապագա սերունդների առջև պատասխանատվություն։

📢 THE DESTRUCTION OF ARTSAKH’S CULTURAL HERITAGE AND THE INACTION OF INTERNATIONAL ORGANIZATIONS
━━━━━━━━━━━━━━━━━━━━
📩 At the initiative of the Office of the Ombudsman for the Cultural Heritage of Artsakh, detailed information and documentary evidence have been submitted to Lazare Eloundou Assomo, Director of the UNESCO World Heritage Centre, and Jyoti Hosagrahar, Deputy Director of the same Centre. The materials concern documented cases of the destruction, damage, appropriation, and distortion of the historical identity of Artsakh’s cultural heritage by Azerbaijan since the 2020 war.

📑 The submitted materials document and systematize the key challenges concerning the protection of Artsakh’s historical and cultural heritage, with particular attention to actions directed against Armenian churches, monasteries, khachkars, cemeteries, memorial complexes, and other significant testimonies of historical memory.

The purpose of submitting these materials is to draw the attention of international professional bodies and competent institutions to the continuing threats facing Artsakh’s cultural heritage, to promote the proper examination of documented incidents, and to secure the implementation of concrete and effective measures aimed at safeguarding cultural property.

🕯️🏛️ The silence of the international community cannot justify the destruction of cultural heritage

The continued actions targeting Artsakh’s cultural heritage raise serious questions about the willingness, consistency, and effectiveness of international organizations in fulfilling their commitments and obligations.

Despite repeated statements emphasizing the importance of cultural heritage protection, the responses of international institutions are often not accompanied by urgent, practical, and effective measures capable of preventing the irreversible loss of historical and cultural assets.

The mandate of international organizations cannot be confined to expressing concern, issuing statements, or reaffirming universal principles of cultural heritage protection. These principles acquire practical significance only when supported by consistent monitoring, independent professional investigations, preventive action, and measures designed to ensure legal accountability.

⚖️ Statements without action cannot substitute for accountability

When reports of the destruction, damage, or distortion of the historical identity of cultural heritage do not lead to commensurate monitoring, independent fact-finding missions, continuous surveillance, and preventive measures, legitimate questions arise regarding the effectiveness of international protection mechanisms.

🚨 International inaction and the risk of impunity

The inadequate responses of international organizations, delayed intervention, and lack of practical action may have grave and irreversible consequences for Artsakh’s cultural heritage. When the necessary measures to protect endangered monuments are not taken in a timely manner, every delay increases the likelihood that irreplaceable historical evidence will be lost forever.

Moreover, the continued passivity of international institutions may contribute to the consolidation of a climate of impunity, creating conditions in which the destruction of cultural property, the denial of its historical affiliation, or the distortion of its identity can continue without adequate preventive measures or proper legal assessment.

Where information about the threats is available and the loss of cultural property may be irreversible, inaction can no longer be regarded as a merely neutral position.

The accountability of international institutions must be assessed not only in light of their public statements but also in the context of the concrete measures they have taken-or failed to take-within the scope of their respective mandates and commitments.

Public statements and general appeals cannot be considered an adequate response when monuments are at risk-monuments that constitute irreplaceable testimonies to millennia of history, a people’s identity, spiritual heritage, and historical memory.

What value do internationally proclaimed principles of cultural heritage protection have if their practical implementation fails to ensure the effective safeguarding of endangered cultural assets?
This question demands a clear answer-not through yet another general statement, but through the examination of evidence, the accountability of responsible institutions, and demonstrable results.

🏛️ 🌍 Artsakh’s cultural heritage is a universal human value
The protection of Artsakh’s cultural heritage is not merely a matter of preserving Armenian historical memory. It is an imperative of safeguarding universal cultural values, the historical identities of peoples, religious and cultural diversity, and the world’s shared heritage.

The destruction of historical and cultural monuments, or the distortion of their historical identity, damages not only the heritage of the people concerned but also humanity’s collective historical memory.

Accordingly, the responsibility of the international community cannot be limited to expressing concern or reaffirming the importance of preserving cultural property. It entails consistent monitoring, independent fact-finding, professional assessments, the application of legal mechanisms, and the implementation of necessary measures.

The effectiveness of UNESCO and other competent international institutions must also be assessed by the extent to which their actions genuinely contribute to protecting endangered cultural assets and preventing their irreversible loss.

🛰️ Immediate action must replace statements

The Office of the Ombudsman for the Cultural Heritage of Artsakh calls upon UNESCO and other competent international institutions to:

🔹 Conduct independent and continuous monitoring to assess the current condition of cultural heritage sites located in the territory of the Republic of Artsakh under temporary Azerbaijani occupation and to document any changes.

🔹 Ensure access for independent expert missions to the relevant territories in order to examine the actual condition of monuments, document damage, and assess the measures required for their protection.

🔹 Publish professional assessments and documented findings concerning recorded cases of destruction, damage, appropriation, and distortion of historical identity.

🔹 Implement the necessary preventive and protective measures, within the framework of international law and the respective mandates of the relevant institutions, to prevent further losses of cultural heritage.

🔹 Ensure the proper legal assessment of, and examination of accountability for, actions directed against cultural heritage, in accordance with applicable rules of international law.

🔹 Publicly disclose information on the measures undertaken and their outcomes, thereby ensuring transparency and accountability in the activities of international institutions.

⚖️ 📌 The credibility of international institutions must be measured not by the number of statements they issue, but by the acts of vandalism they prevent, the monuments they save, and the accountability they secure

The Office of the Ombudsman for the Cultural Heritage of Artsakh will continue to systematically document actions targeting Artsakh’s cultural heritage. In doing so, it will also draw upon publications by specialized organizations and experts in the field, scientific and academic research, and available documentary and analytical materials.

The collected and examined evidence will be submitted to international institutions, calling for its proper examination, an adequate and consistent response, and the implementation of clear, effective, and practical measures to safeguard cultural heritage.

The true significance of international commitments in the field of cultural heritage protection lies not merely in their public reaffirmation but in their consistent implementation. It is therefore necessary not only to document the existing situation but also to assess clearly the effectiveness of the measures taken and identify the gaps that allow harmful actions against cultural property to continue.

🕯️ 📜 The destruction of historical memory must not become another silent chapter in the history of international indifference
The protection of cultural heritage requires not merely promises, but action; not merely expressions of concern, but accountability. Silence does not save monuments, and a delayed response cannot restore historical assets that have been irreversibly lost.

📍 The protection of Artsakh’s cultural heritage is an obligation of the international community, while its preservation is a responsibility owed to history, justice, and future generations.

#Artsakh #ArtsakhCulturalHeritage #SaveArtsakhHeritage #ProtectCulturalHeritage #ArmenianHeritage #CulturalHeritageDestruction #UNESCO #WorldHeritage #InternationalLaw #InternationalAccountability #EndImpunity #IndependentMonitoring #HistoricalMemory #FromWordsToAction #StopCulturalDestruction

Continue Reading