Connect with us

Politics

Քաղաքական թեժ աշուն՝ Շիրակում․ Ամասիայում նախկին ՔՊ-ականներն ու ընդդիմադիրները փոխել են դերերը

Քաղաքական հետաքրքիր զարգացումներ են սպասվում Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում։ Նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի դասավորությունն ու թեկնածուների անցած ճանապարհը բավական ուշագրավ պատկեր են ներկայացնում։

Աշոցքում ընտրապայքարին մասնակցում է մեկ քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ ՔՊ-ի թեկնածուն համայնքի գործող ղեկավար Կարեն Մանուկյանն է։ Ամասիայում, սակայն, իրավիճակն այլ է։ Այստեղ նախկին ՔՊ-ական Մերգել Ղարիբյանի եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը, գլխավորում է նորաստեղծ «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակը։

Հատկանշական է, որ նախորդ ՏԻՄ ընտրություններին Ջեմմա Հարությունյանի հետ ընտրապայքարի մեջ էր հենց Մերգել Ղարիբյանը։ Ընտրություններից հետո նա երկար ժամանակ չէր հաշտվում քվեարկության արդյունքների հետ։

Այս անգամ, կարծես, քաղաքական դերաբաշխումն է փոխվել․ նախկին ՔՊ-ականը հանդես է գալիս ընդդիմադիրի դիրքերից, իսկ ընդդիմադիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանը՝ ՔՊ-ի։

Ամասիայում նոյեմբերի 29-ի ընտրությունները ոչ միայն համայնքի ղեկավարի ընտրություն են լինելու, այլև քաղաքական դիրքավորումների ու նախկին հակառակորդների նոր դասավորության փորձություն։

Ա. Ղազարյան

Continue Reading