Politics
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը

«Հրապարակի» տեղեկություններով՝ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:
Continue Reading
