Politics
Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է. Տիգրան Աբրահամյան

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի ողբերգական մահը կալանավայրում գործող ռեժիմի ռեպրեսիվ կառավարման համակարգի ծանր հետևանքն է:Անկախ այն հանգամանքից, թե իշխանական դեմքերը կամ դրանց հետ ասոցացվող մամուլը ինչ կամ ինչպիսի անհեթեթություններ կհնչեցնեն, դաժան իրականությունը որևէ կերպ չի փոխվի:Արսեն Գևորգյանը ՏԻՄ ընտրությունների պայքարի մեջ մտավ՝ հստակ գիտակցելով իր, իր ընտանիքի, մերձավորների և քաղաքական թիմի դեմ սպասվող ճնշումների մասին, բայց գնաց, որովհոտև սկզբունքային և արժանապատիվ մարդ էր:Իշխող ուժն ու իր մունետիկներն ինչեր ասես որ չարեցին՝ զրպարտությունների, վիրավորանքների արշավից մինչև կալանավորում:Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու:
