Politics
«Նոյեմբերի 12֊ից սկսած Հրազդանի ՀԷԿ֊ից օրեկան մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա». Կարապետ Պողոսյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է.
«Ըստ ինձ հասած տեղեկությունների, նոյեմբերի 12֊ից սկսած Հրազդանի ՀԷԿ֊ից օրեկան մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա Ախուրիկի հատվածից մալուխները ստուգելու և վերականգնելու նպատակով, բնականաբար վատ չէր լինի, եթե մենք կարողանայինք շատ էներգոռեսուրսներ վաճառեինք մեր հարևաններին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ռեսուրսները խիստ սահմանափակ են, երկրի ղեկավարությունն էլ թուրքական, վերջին ժամանակներում էլ անընդհատ անջատումներ տարբեր հասցեներում, արդեն մտահոգիչ է։ Հուսամ չենք հասնի մի իրավիճակի, երբ մեր արտադրած էլեկտրաէներգիան մեր գլխից չեն կտրի հանուն խաղաղության և ինքնիշխանության»։
