Connect with us

Politics

«Զանգեզուրի միջանցքը կամրապնդի Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերը»․ Ֆուաթ Օքթայ

Զանգեզուրի միջանցքը կամրապնդի Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերը: Ինչպես հայտնում է ANA-ն, այդ մասին լրագրողներին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը:

«Սա իսկապես հզոր նախագիծ է, որը կնպաստի ինչպես տարածաշրջանային խաղաղությանը, այնպես էլ զարգացմանը: Այն նաև կարևոր նախաձեռնություն է, որը կարող է միավորել թյուրքական աշխարհը: Այս նախագիծը կամրապնդի կապերը ոչ միայն Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի, այլև Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև ամբողջ թյուրքական աշխարհի միջև: Տարածաշրջանային տեսանկյունից այս նախագիծը կծառայի բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի զարգացմանը: Եթե ապագայում տարածաշրջանում լիովին խաղաղություն հաստատվի, այս նախագիծը կարող է հիմք դնել նաև Ռուսաստանի և Իրանի համար ավելի ուժեղ և կայուն ապագայի: Մենք հույս ունենք, որ նախագիծը կարճ ժամկետներում կիրականացվի»,- նշել է նա:

Continue Reading