Connect with us

Politics

Դատական միջանկյալ որոշումների և մեր խղճի, դավանանքի ու համոզմունքի ազատության իրավունքի միջև առկա է լուրջ անհամատեղելիություն. Արագածոտնի թեմի եկեղեցականաց դասի հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԱՑ ԴԱՍԻ Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում ծառայող ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լուրջ մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշումների վերաբերյալ, որոնցով մեզ փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ հռչակված նախկին Տ․Արամ քհն․ Ասատրյան և Տ․ Թադե քհն․ Թախմազյան քահանաներին, որոնք եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձինք են՝ Ստեփան (Ասատրյան) և Արամայիս (Թախմազյան) իրենց նախկին անուններով։ Հայտարարում ենք, որ դատարանի որոշումներն անհամատեղելի են եկեղեցական կանոնական կյանքի, մեր քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ։ Եկեղեցու կողմից Քահանայի իշխանությունը շնորհվում է ձեռնադրությամբ և օծմամբ։ Եվ այդ տվչական իշխանությունը կարող է գործել միայն Եկեղեցու հետ հաղորդության, կանոնական և վարդապետական ծիրից ներս՝ հնազանդ և հավատարիմ մնալով Սուրբ Եկեղեցու և Սուրբ Հայրերի ավանդությանը և քահանայական ուխտին։ Իսկ երբ քահանան խախտում է իր ուխտը և Եկեղեցու (իրավասու եկեղեցական իշխանության) կողմից կարգալույծ է հռչակվում և զրկվելով քահանայական կարգից, շնորհից, օծումից ձևից և նշանից՝ դասվում է աշխարհականների շարքին (Բարսղի «Գիր կանոնական»)։ Այսինքն՝ ամբողջապես զրկվում է քահանայական իշխանությունը իրականացնելու իրավունքից։ Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ:

Continue Reading