Ստամբուլում պայթյունի հետևանքով երկու շենք է փլուզվել (տեսանյութ)
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում երկու ցածրահարկ շենքեր են փլուզվել, ենթադրաբար գազի պայթյունի պատճառով: Մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը։ Փլատակներից հաջողվել է հանել դեռևս հինգ մարդու։