Politics
Իրանն այսօր տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ…
Իրանի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը:
Նա Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի քարտուղարն է:
Զոլղադրը հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ԻՀՊԿ-ում, այդ թվում եղել է ԻՀՊԿ փոխհրամանատար: Մահմուդ Ահմադինեժադի կառավարության օրոք եղել է ներքին գործերի փոխնախարար, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ: Զբաղեցրել է նաև դատական համակարգի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի աներն է:
Ըստ էության, Իրանի արտաքին քաղաքականության մշակման ուղղությամբ առանցքային դեր ունեցող այս կառույցում պրագմատիկ և բանակցային փորձ ունեցող Լարիջանիին փոխարինել է ուժային գծի դասական ներկայացուցիչ:
@IRI2day
