Politics
Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո 3 անձ է ձերբակալվել, փոխանցվել են ՔԿ․ ՆԳՆ-ն մանրամասնում է
Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու ներսում միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՆԳՆ-ից։
« Նրանք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե»,- նշեցին ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում այսօր Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը բշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
