Politics
Իրանի ռազմական շտաբ․ «Սպասվում են ավելի լայնածավալ գործողություններ»
Իրանի «Խաթամ ալ-Անբիա» շտաբի խոսնակը կոշտ հայտարարությամբ դիմելէ ԱՄՆ-ին և Իսրայելին՝ նշելով, որ հակամարտությունը կշարունակվի։
Դուք ոչինչ չգիտեք մեր հսկայական ռազմավարական կարողությունների մասին։ Մի՛ սպասեք, որ հաջողությամբ կկործանեք մեր ռազմավարական կենտրոնները։
Նման պատրանքներով դուք միայն ավելի խորն եք ընկնում այն ճահճի մեջ, որի մեջ ինքներդ եք ներքաշվել։
Այն թիրախները, որոնք, ձեր կարծիքով, հարվածել եք, աննշան են։ Մեր ռազմական արտադրությունը տեղի է ունենում այնպիսի վայրերում, որոնց մասին դուք պատկերացում չունեք և որոնց երբեք չեք կարողանա հասնել։
