Connect with us

Politics

Ադրբեջանական պատվիրակությունը հեռացավ Աղվերանից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը այսօր առավոտյան ժամանել էր Հայաստան։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ադրբեջանական պատվիրակությունը կանգ է առել Աղվերանի «Աբրիկոտ» հյուրանոցքում։

Հիշեցնենք, որ Մուստաֆաևը գլխավորում է Հայաստանի հետ սահմանազատման ադրբեջանական հանձնաժողովը։ Նշենք, որ հայ-ադրբեջանական հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թ-ի նոյեմբերին՝ Ադրբեջանում։

«Փաստինֆոն» փորձել էր սահմանազատման Հայաստանի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ճշտել, թե արդյոք հանձնաժողովների հանդիպման շրջանակում է այցը, սակայն գրասենյակից հայտնեցին, որ այդ հարցով որևէ  մեկնաբանությունը տալը ԱԳՆ-ի տիրույթում է։ Մինչդեռ, ԱԳՆ-ից այդ դեռևս որևէ անդրադարձ չկա։

Նշենք, որ Մուստաֆաևի այցի մասին առաջինը հայտնի դարձավ ադրբեջանական լրատվամիջոցներից, որից հետո՝ ԱԳՆ-ն այդ տեղեկատվությունը հաստատեց՝ նշելով որ մանրամասների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Նշենք նաև, որ համացանցում տարածել  է տեղեկատվություն այն մասին, որ այցի շրջանակում նախատեսվում է նաև հանդիպում հայ գործարարների հետ։ Աղվերանից հեռանալուց՝ լրագրողները նկատել են գործարարներ, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և Սամվել Ալեքսանյանի մեքենաները:

Continue Reading