Politics
Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան
Մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, երբ-որ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո և մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին, մեր ռեակցիան ինչ պետք է լինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման մասին հարցին:
«Օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականը, ասում են գիտեք ինչ, այս հողերը մերն են եղել և այսպես շարունակ, մենք ինչ պետք է անենք, այդ թվում կարող է լինել նաև այդպիսի որոշում: Երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կատեգորիաներով անցնող հուշարձան է և էլի ուզում եմ ասեմ, եկեք չմոռանանք, կոնկրետ Արծվաշենի օրինակով, որովհետև կարող է այդ պահին պարզվել, որ ամբողջ Արծվաշենի տարածքում պատմամշակութային հուշարձաններ են, մենք ինչ ենք անելու:
Արծվաշենցիները այնտեղ գնալու են ապրե՞ն, ասեն լավ պատմամշակութային հուշարձան է»,-ասել է նա:
