Connect with us

Politics

Բաքվում վիրավորվել են ռուսական «Առաջին ալիքից» «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության համար և պարզաբանում են պահանջում

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություններ է հայտնել ռուսական կողմին «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության և քարտեզի ցուցադրման համար։

«Մայիսի 6-ին ռուսական պետական «Առաջին ալիքի» «Վրեմյա պոկաժետ» հաղորդման մեջ Ադրբեջանի Հանրապետության աղավաղված քարտեզի ցուցադրումը, ինչպես նաև քարտեզի վրա գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը լուրջ սադրանք և անթույլատրելի քաղաքական մանիպուլյացիա են», — հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, փոխանցել է APA-ն։

«Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականությունը խրախուսող նարատիվների տարածումը, չնայած ռուսական կողմի հայտարարություններին, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ոգուն, փոխադարձ հարգանքին և բարիդրացիությանը։ Պետական լրատվամիջոցների անպատասխանատու և կողմնակալ մոտեցումն անթույլատրելի է։ Մենք ռուսական կողմից ակնկալում ենք այս հարցի վերաբերյալ հստակ պարզաբանումներ, ինչպես նաև անհրաժեշտ միջոցների ձեռնարկում՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար», — ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն իսկապես երբեք կասկածի տակ չի դրվել, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի և Ֆրանսիայի, այլև Հայաստանի կողմից՝ վերջին դեպքում միշտ հատուկ նշվել է՝ առանց Լեռնային Ղարաբաղի, որը անկախությունը ճանաչել էր ճիշտ նույն հիմքերով, ինչ Ադրբեջանը։ Միջազգային իրավունքի անգործության հետևանքով Ադրբեջանին հաջողվել է 2023 թ. սեպտեմբերին օկուպացնել Լեռնային Ղարաբաղը և արտաքսել 150-հազարանոց բնիկ հայ բնակչությանը։

Continue Reading