Connect with us

Politics

Հայաստանի ԱԳՆ-ից որեւէ արձագանք չի եղել գերիների հարազատների նամակին

«Ապառաժ». Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները ապրիլի 3- ին նամակով դիմել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին՝ խնդրելով Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը:

«Մենք մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Սա զգալի չափով վատթարացրել է մեր հարազատների արդեն իսկ ծանր վիճակը՝ մեզ թողնելով նրանց ճակատագրի և կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը և հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները՝ մենք, ամենայն հարգանքով, բայց նաև հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի «Հովանավոր տերության» դերը։ Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար»,-մասնավորապես նշվում էր գերիների հարազատների նամակում։

Continue Reading