Politics
ԻՀՊԿ-ի հայտարարությունը Իրանի հարավում գտնվող Սիրիկի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո
🇮🇷🇺🇸 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել Իրանի հարավում գտնվող Սիրիկի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո․
🚫 Լիբանանի հարավում սիոնիստական ռեժիմի կողմից հրադադարի ռեժիմի խախտումից ժամեր անց, ուխտադրուժ ամերիկյան կառավարությունը նույնպես, ինչպես միշտ, խախտեց իր պարտավորությունները։
🚫 Օրմուզի նեղուցում չարտոնված երթուղով ընթացող իրավախախտ նավի տեղաշարժի հետ կապված տարբեր պատրվակներով, այն օդային հարձակում է սկսել Իրանի ափերի ուղղությամբ։
🚫 Ի պատասխան այս ագրեսիայի՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ բանակի դիրքերին։
🚫 Համաձայն Մոսկվայի հուշագրի 5-րդ կետի՝ Օրմուզի նեղուցով նավերի անցման և տեղաշարժի վերահսկման միջոցառումները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության ներքո։
🚫 Սակայն Ամերիկան, հրահրելով տարբեր կողմերի, փորձեց խախտել այս պարտավորությունը, և տրվեց անհրաժեշտ պատասխանը։ Այսուհետ նույնպես այդպես է լինելու։ Եթե ագրեսիան կրկնվի, մեր պատասխանն ավելի մասշտաբային կլինի, քան այս մեկը։
/#Իրան #ԱՄՆ /
