Connect with us

Politics

Իրանը Հայաստանին հայտարարել է, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը հղի է ապակայունացմամբ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության անփոփոխ քաղաքականությունը հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն է գործնական և ռազմավարական մակարդակներում, հաղորդում է Pars Today-ը։

«Հուսով եմ՝ մոտ ապագայում վերջնականապես կհամաձայնեցվի Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը։

Երկկողմ հարաբերություններից բացի, Կովկասում կան նաև տարածաշրջանային հարցեր, ներառյալ՝ տրանսպորտային երթուղիներ, որոնք Իրանը և Հայաստանը կարող են քննարկել։

Այսօր Կովկասյան տարածաշրջանը, առավել քան երբևէ, խաղաղության կարիք ունի, և դա պետք է ապահովվի պաշտոնական սահմանների ամրապնդմամբ։ Փորձը ցույց է տվել, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության։

Օրինակ՝ Պարսից ծոցի շրջանում մենք տեսնում ենք, որ եկել են օտար տերություններ, և որոշ երկրներ կարծում էին, թե նրանց ներկայությունը կարող է ապահովել իրենց անվտանգությունը, սակայն արդյունքում առաջացել է անկայունություն։ Այդ տերությունները միայն ձգտում են հասանելիություն ստանալ տարածաշրջանի երկրների հնարավորություններին և ռեսուրսներին ու հետապնդում են սեփական շահերը։

Հուսով ենք՝ երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական ոլորտներում կարծիքների փոխանակումն ու կայուն, հետևողական համագործակցությունը կնպաստեն տարանցման, էներգետիկայի և այլ ուղղություններով հնարավորությունների ստեղծմանը և գործնական արդյունքներ կտան։

Ամերիկացիները ռազմական ոլորտում Իրանի հետ դիմակայության մեջ չեն հասել իրենց նպատակներից և ոչ մեկին և պարտություն են կրել, իսկ քաղաքական ոլորտում խախտել են հուշագրի իրականացման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ այդպիսով ևս մեկ հարված հասցնելով սեփական հեղինակությանը»,- ընդգծել է Ղալիբաֆը։

Continue Reading