Connect with us

Politics

Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նիստում անդրադարձ է կատարվել սոցիալական ցանցերում Ռուսաստանի Դաշնությունում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման վերաբերյալ շրջանառվող լուրերին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներն ու ընթացիկ իրավիճակը։ Արձագանքելով պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցադրմանը՝ նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ լուրի հրապարակման առաջին իսկ պահից գործարկվել են վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար նախատեսված հատուկ ընթացակարգերը։ Նա հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և արտերկրի գործընկերների հետ՝ օպերատիվ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Ավանեսյանն ընդգծեց, որ թոքային ժանտախտը փոխանցվում է օդակաթիլային եղանակով, իսկ ժամանակին հակաբիոտիկներով բուժում չստանալու դեպքում մահացության ռիսկը բավական բարձր է։ Նա վստահեցրեց, որ պատկան մարմինները զգոն են և պատրաստ են անհրաժեշտ ամբողջ գործիքակազմի կիրառմանը։ Նախարարը նշեց նաև, որ հետևում են աֆրիկյան երկրներում Էբոլայի բռնկումների հետ կապված զարգացումներին։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան

Continue Reading