Politics
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին
Հոկտեմբերի 15-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա․ Միկոյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Արդյոք տեղի ունեցածը դժբախտ դեպք է․ թե ինքնասպանություն, պարզվում է։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 30-35 տարեկան է։
