Connect with us

Politics

Սիլվա Ադամյանը հիշել է՝ ինչպես Արսեն Թորոսյանի հայրը վիրավորեց ու դուրս շպրտեց Ամուլսարի թեմայով զեկույց ներկայացնող բնապահպաններին

«Մենք ստեղծել ենք մի խումբ, որը կոչվում է «Իմ սիրտը լեռներում է»։ Սա ակտիվ կանանց խումբ է, որտեղ նաև Նազելի Վարդանյանն է։ Նա շատ ակտիվ է բարձրաձայնում Ամուլսարի հարցը, երբեք կանգ չի առել։ Կարծում եմ՝ նրա շնորհիվ, որ պայքարը երբեք չի դադարել, այն վերսկսվում է։ Ես տեսնում եմ, որ այդ միտումն այժմ կա»,-Aravot.am-ին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

Ադամյանն ասաց, որ թեև ինքը չի հավատում, որ կարող են ինչ-որ բան փոխել, իրեն էլ են համոզել միանալ պայքարին.

«Ես մեր հաղթանակի հարցում այդքան էլ համոզված չեմ, բայց որ պետք է պայքարենք, միանշանակ է, դա պետք է։ Պայքարը շարունակական է լինելու, կտեսնեք։ Լուրջ մարդիկ են միացել և պայքարելու են»։ Երեկ COP17-ի շրջանակում բնապահպան Աննա Շահնազարյանն է խոսել Ամուլսարի հարցի մասին՝ անդրադառնալով նաև պայքարի թուլացման պատճառներին։

Continue Reading